-
28.02.2020|
10:06
Նա Երկիր Նաիրին էր նկարում։ Երկիր, որ 20-րդ դարում արյունաքամված և անդամահատված, այնուամենայնիվ, հառնել էր և կայուն պետականություն ստեղծել, թեկուզ և Խորհրդային կայսրության կազմում։
-
25.02.2020|
02:05
Ինչի՞ կարիք ունեն Երևանն ու երևանցին, նորացնու՞մ ենքԵրևանը, թե՞ կորցնում քաղաքի դիմագիծը: Արձակագիր ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ հետ ճեպազրույցը մեր քաղաքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, քաղաքաշինական, հասարակական խնդիրների մասին է:
-
25.02.2020|
02:02
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դժգոհությունների ալիք է սկսվել: Հիմնական պատճառը բուհի դասախոսներին սպասող մրցույթն է: «Մինչև հիմա նման բան չի եղել կոնսերվատորիայում, ինչու՞ է հիմա արվում, ո՞վ է մեզ քննելու» հարցերն առայժմ ավելի շատ կուլիսային են: Դժգոհությունը կհասունանա, թե կմարի, պարզ կլինի առաջիկայում: Թեմայի շուրջ զրուցել ենք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
-
22.02.2020|
14:42
Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում ունկնդրին ներկայացվեցին Ալեքսանդր Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետը լարային նվագախմբի համար, Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը՝ «Հայաստան» (մենակատար՝ Ռոման Սիմովիչ), Շեփորի կոնցերտը (մենակատար՝ Հայկ Գուրգենյան) և Տոնական նախերգանքը։
-
22.02.2020|
14:39
Այսօր մեծանուն կինոբեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Նրան բնութագրել են իբրև կինոպոեմի վարպետի, կինոգեղագետի, Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ հանճար:
-
21.02.2020|
01:57
«Իրատեսի» զրուցակիցը գեղանկարիչ ԿԱՄՍԱՐՆ է (ԿԱՄՈ ՍԱՀԱԿՅԱՆ): Զրույցի առանցքում նկարչի արվեստանոցն է, դրսի ու ներսի աշխարհը, արվեստի ուժն ու մեզ շրջապատող աշխարհը:
-
21.02.2020|
01:53
2009-ին իմ «Օթյակում» հյուրընկալեցի ճանաչված դերասան, ռեժիսոր, մեծ հայրենասեր և սկզբունքային քաղաքացի ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻՆ։ Այսօր՝ տարիների հեռվից, ընթերցողին եմ ներկայացնում այդ զրույցը։
-
21.02.2020|
01:35
1867-ին 18-ամյա մի խոհուն պատանի իր ծննդավայր Կ. Պոլսից ճանապարհ ընկավ ուղիղ դեպի «աշխարհի մայրաքաղաք» Փարիզ։
-
21.02.2020|
01:05
«Իրատեսը» շարունակում է զրույցը գրող, գրականագետ ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ հետ:
-
18.02.2020|
12:29
Արթուր Գալստյանի «Ով է նա» երգը հայտնի էր դեռևս 90-ականներից: Այսօր էլ շատերը հիշում են երգը, թեև այն վաղուց չի շրջանառվում: 90-ականների հիթը այսօր դարձել է խնդրո առարկա: Այս պատմությունը սկսվել է նախորդ տարվա գարնանը, երբ Գևորգ Մարտիրոսյանը զանգահարել է Արթուր Գալստյանին, ներկայացել է որպես երգիչ, ցանկություն է հայտնել կատարելու նրա երգերից մեկը, և ստացել բանավոր համաձայնություն: